Գերմանիայի դեսպանություն .Գերմանիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները
Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև զինված հակամարտության 16 տարին։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պաշտպանում է Վրաստանի ազգային ինքնիշխանությունը և նրա տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների կողմից անջատական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը։
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի և սեպտեմբերի 8-ի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։