Գերմանիայի դեսպանատուն – Գերմանիայի զինված ուժերը հետախուզական թռիչք են իրականացրել Վրաստանի վրայով՝ Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում, որը խաղաղությունն ապահովող հզոր գործիք է
Գերմանիայի զինված ուժերը հետախուզական թռիչք են իրականացրել Վրաստանի վրայով՝ Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում։ Այս առաքելությունն իրականացվել է գերմանական A-319 OH հետախուզական ինքնաթիռով՝ Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի, Լատվիայի և Վրաստանի հետ համագործակցությամբ, ասվում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսպանատան տվյալներով՝ ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև Բաց երկնքի պայմանագրի այլ անդամ պետությունների կողմից՝ տարբեր առաքելություններ իրականացնելու համար։
«Բաց երկնքի պայմանագիրը թույլ է տալիս 32 անդամ պետություններին անզեն հետախուզական թռիչքներ իրականացնել այլ անդամ պետությունների ամբողջ տարածքում։ Առավելագույն թափանցիկություն ապահովելու համար ինքնաթիռում միշտ գտնվում են համապատասխան երկրի ներկայացուցիչներ և բազմազգ տեսչական խումբ։ Սա հզոր գործիք է, որը տասնամյակներ շարունակ ապահովել է խաղաղություն և խուսափել թյուրըմբռնումներից», – ասվում է հայտարարության մեջ։