Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ. Գերմանիայի կառավարությունը մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, եթե երկիրը որոշի վերադառնալ բանակցություններին, Եվրամիության դուռը բաց է մնում

Գերմանիայի կառավարությունը մեծ մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Վագները։

Ինչպես նշել է նա, եթե երկիրը որոշի վերադառնալ բանակցությունների ուղի, Եվրամիության դուռը բաց է մնում։

«Ինչ վերաբերում է Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաներին, ապա պարզ է, որ երկրի շատ բնակիչներ չեն կիսում իշխանության կուրսը։ Ակնհայտ փաստ է, որ բնակչության ոչ փոքր մասն է ցանկանում անդամակցել Եվրամիությանը։ Այդ մարդիկ ունեն իրենց պահանջները պաշտպանելու լիարժեք իրավունք, իրավապահ մարմիններից ակնկալում ենք զսպվածություն ու բռնության մերժում»,- ասել է Վագները։