Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն
Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Մենք նրան հստակ ուղերձ ենք փոխանցել, որ Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսիում Գերմանիայի դեսպանի դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը անընդունելի են և պետք է դադարեցվեն», – ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։