Գերմանիայի արտաքին գործերի նախարար. Բեռլինը արտաքին խորհրդատվության կարիք չունի խոսքի ազատության կամ ժողովրդավարական հասարակությունների կազմակերպման վերաբերյալ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վադեպուլը արձագանքել է Սպիտակ տան կողմից հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությանը։
Վադեպուլը հայտարարել է, որ Բեռլինը արտաքին խորհրդատվության կարիք չունի խոսքի ազատության կամ ժողովրդավարական հասարակությունների կազմակերպման վերաբերյալ։
Բեռլինում իր իսլանդացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Վադեպուլը նշեց, որ նման հարցերը կարգավորվում են Գերմանիայի սահմանադրական կարգով։
Բացի այդ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ Միացյալ Նահանգները եղել է և կմնա ՆԱՏՕ-ի ամենակարևոր դաշնակիցը, չնայած այս դաշինքը կենտրոնանում է անվտանգության քաղաքականության հարցերի վրա։
Ինչպես նշեց Յոհաննես Վադեպուլը, խոսքի ազատության կամ ազատ հասարակությունների կազմակերպման հարցերը դաշինքի իրավասության մեջ չեն։
«Մենք կարծում ենք, որ կարող ենք ինքներս քննարկել և քննարկումներ անցկացնել այս հարցերի շուրջ և արտաքին խորհրդատվության կարիք չունենք», – ասել է Վադեպուլը՝ նշելով, որ մանրամասն կվերլուծի ԱՄՆ նոր անվտանգության ռազմավարությունը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարություն 2025-ը։ Փաստաթուղթը պարունակում է Եվրոպայի քննադատություն, այդ թվում՝ խոսքի ազատության գրաքննության համար։