Անալենա Բերբոկ. Ողջունում ենք վրաց ժողովրդի քաջությունը, որը դուրս եկավ փողոց՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և եվրոպական արժեքները

22:09, 05.12.2024

Մենք ողջունում ենք վրաց ժողովրդի խիզախությունը, ով դուրս եկավ փողոց՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և եվրոպական արժեքները,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։

Բերբոկի հայտարարությունը Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրոպական ուղի։ Կառավարությունն է, որ իր խոսքերով և գործողություններով երես է թեքում այս ճանապարհից»,- ասում է Անալենա Բերբոկը։

Նմանատիպ