Գերմանիան սահմանային վերահսկողությունը կշարունակի մինչև մարտի կեսերը
Գերմանիան սահմանային վերահսկողությունը կշարունակի մինչև մարտի կեսերը։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ-ն։
Բացի այդ, ինչպես նշել է երկրի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը, նա ցանկանում է երկարաձգել սահմանային հսկողությունը 2025 թվականի մարտից հետո էլ։
Գերմանիան 2023 թվականի սեպտեմբերի 16-ից անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար սահմանային հսկողություն է սահմանել, որի ժամկետը պետք է ավարտվեր դեկտեմբերի 15-ին, սակայն որոշեց Չեխիայի, Լեհաստանի և Շվեյցարիայի հետ սահմանային հսկողությունը երկարաձգել մինչև մարտի 15-ը։
Վերջին մեկ տարվա ընթացքում Գերմանիայում ապաստան պահանջողների թիվը նվազել է 40%-ով, իսկ սահմանային ստուգումների արդյունքում հետ է վերադարձվել 37 000 մարդ: