Գերմանիան կլինի Եվրամիության առաջին երկիրը, որը «կովիդ 19»-ի բուժման համար կօգտագործի փորձարարական դեղամիջոց
Գերմանիան կլինի Եվրամիության առաջին երկիրը, որը «կովիդ 19»-ի բուժման համար կօգտագործի փորձարարական դեղամիջոց

Գերմանիան կլինի Եվրամիության առաջին երկիրը, որը «կովիդ 19»-ի բուժման համար կօգտագործի փորձարարական դեղամիջոց: Գերմանիայի առողջապահության նախարար, Յենս Սպանի հայտարարությամբ, այս դեղամիջոցն օգտագործվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ, Դոնալդ Թրամփի բուժման ժամանակ:

Յենս Սպանսը չի նշել դեղամիջոցի արտադրողի անունը: Գերմանիայի առողջապահության նախարարությունում ասում են, որ հակամարմինների փորձարարական բուժումը կօգնի վաղ փուլում պաշտպանել բարձր ռիսկի հիվանդներին լուրջ վատթարացումից:

Գերմանիան արդեն գնել է դեղամիջոցի 200 000 չափաբաժին և կսկսի օգտագործել այն հաջորդ շաբաթվանից: