Գերմանիան արգելափակել է Ուկրաինային գերմանական արտադրության զենք փոխանցելու Էստոնիայի պահանջը
Գերմանիան արգելափակել է ՆԱՏՕ-ի դաշնակից Էստոնիայի խնդրանքը՝ ուկրաինական բանակին գերմանական արտադրության զենք փոխանցելու թույլտվություն ստանալու համար։ Տեղեկությունը տարածում է «Wall Street Journal»-ը։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ Պետդեպարտամենտը լիազորել էր Լիտվային, Լատվիային և Էստոնիային` ամերիկյան արտադրության հրթիռներ և այլ զինատեսակներ ուղարկել Ուկրաինա։
ՆԱՏՕ-ի շատ այլ դաշնակիցներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը, նույնպես համաձայնել են ուղղակիորեն զենք արտահանել Ուկրաինա, սակայն Գերմանիայի կառավարությունը մերժել է:
«Գերմանիան վերջին տարիներին չի աջակցել մահաբեր զենքի արտահանմանը»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Այնուամենայնիվ, «Wall Street Journal»-ը մեջբերել է էստոնացի և գերմանացի պաշտոնյաներին, որոնք ասում են, որ «Էստոնիայի դեպքում պաշտոնական Բեռլինը հրաժարվում է հրետանի ուղարկել Ուկրաինա, քանի որ այն գերմանական ծագում ունի»: