Գերմանիան աջակցում է Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտում առանց այցեգրերի երթևեկության գործընթացին. Բունդեստագի փոխնախագահ
Գերմանիան աջակցում է Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտում առանց այցեգրերի երթևեկության գործընթացին. Բունդեստագի փոխնախագահ

Գերմանիան աջակցում է արևելյան համագործակցության ծրագրին, Վրաստանի եվրոպական ինտեգրմանը և Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության/Շենգենի գոտում առանց այցեգրի երթևեկելու հնարավորությանը, որը լավ հնարավորություն է էլ ավելի խորացվեն կապերը ժողովուրդների միջև,- Այս հայտարարությունը Բունդեստագի փոխնախագահ Կլաուդիա Ռոտը արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, հանդիպմանը նշվել է, որ Վրաստանը լուրջ աջակցություն ունի Գերմանիայի Բունդեստագում և Գերմանիան հետաքրքրված է համագործակցության էլ ավելի խորացմամբ:

Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է Գերմանիայի հետ սերտ բարեկամական հարաբերությունների կարևորությունը, որը ունի պատմական արմատներ:

Ջանելիձեն շնորհակալություն է հայտնել Բունդեստագի փոխնախագահին, Գերմանիայի կողմից Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար:

Հանդիպմանը ընդգծվել է նաև հաջող միջխորհրդարանային համագործակցության կարևորությունը և կողմերը պատրաստակամություն են հայտնել, Բունդեստագում կայանալիք ընտրություններից հետո, Վրաստանի բարեկամության խմբի շրջանակներում անց կացնել տարբեր միջոցառումներ: