Գերմանական լրատվամիջոցներ. Չինաստանը «Կամավորների կոալիցիայի» շրջանակներում Եվրամիության հետ քննարկում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

13:11, 23.03.2025

Չինաստանը «Կամավորների կոալիցիայի» շրջանակներում Եվրամիության հետ քննարկում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում բանակցություններ են վարում չինացի դիվանագետները։

ԵՄ դիվանագիտական ​​շրջանակները կարծում են, որ Պեկինի հնարավոր ներգրավվածությունը խաղաղապահ առաքելությանը կարող է համոզել Ռուսաստանին համաձայնել Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահ առաքելություն տեղակայելուն։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներն առաջինն են հայտարարել այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» կազմում Ուկրաինա խաղաղապահներ հնարավոր ուղարկելու մասին։

Ավելի ուշ այս նախաձեռնությանը միացան ավելի քան 30 պետություններ, որոնք նույնպես ցանկություն հայտնեցին միանալու խաղաղապահ ջանքերին։ Դրանց թվում են Թուրքիան, Կանադան և Ավստրալիան։ Սակայն Մոսկվան անհեթեթ է համարում ՆԱՏՕ-ի եւ ԵՄ երկրներից Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցը։

Նմանատիպ