Գերմանական հինգ քաղաքներ առաջարկում են բուժման ընդունել Ղազայից ծանր հիվանդ և տրավմա ստացած երեխաներին
Գերմանական հինգ քաղաքներ առաջարկում են բուժման ընդունել Ղազայից ծանր հիվանդ և տրավմա ստացած երեխաներին

Գերմանական հինգ քաղաքներ՝ Հանովերը, Դյուսելդորֆը, Բոնը, Լայպցիգը և Կիլը, պատրաստակամություն են հայտնել Գազայի հատվածից բուժման համար ընդունել ծանր հիվանդ և տրավմա ստացած երեխաներին, սակայն դաշնային նահանգների տարածաշրջանային կառավարությունները խոչընդոտում են այս ծրագրին, քանի որ նրանք պետք է համակարգեն օգնության ծրագիրը, ընտրեն երեխաներին և ապահովեն նրանց երկիր ընդունման ընթացակարգերը։

Հաշվի առնելով սա՝ հինգ քաղաքների քաղաքապետերը նամակներ են ուղարկել երկրի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարներին՝ օգնություն խնդրելով։ Երկու նախարարություններն էլ նախատեսում են ուսումնասիրել այս հարցը։ Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատական և քրիստոնյա-սոցիալիստական դաշինքները մտահոգված են, որ սա կհանգեցնի միգրացիայի նոր ալիքի։

Քաղաքական դաշինքը կարծում է, որ երեխաների բուժման համար ընդունումը կլինի միայն առաջին քայլը, որին կհաջորդի նրանց ընտանիքի անդամների տեղափոխումը Գերմանիա, ինչպես հաճախ արվում է ընտանիքների վերամիավորման նպատակով։ Նրանց համար նաև դժվար կլինի վերադառնալ Ղազա, քանի որ Պաղեստին պետությունը պաշտոնապես գոյություն չունի։