Գերմանական երեք օդանավակայաններում ձյան և մերկասառույցի պատճառով չեղարկվել են թռիչքները
Գերմանական երեք օդանավակայաններում ձյան և մերկասառույցի պատճառով չեղարկվել են թռիչքները։ Վատ եղանակը խաթարել է Մյունխենի, Ֆրանկֆուրտի և Շտուտգարտի օդանավակայանները։
Ֆրանկֆուրտի օդանավակայանի տվյալներով՝ օրվա ընթացքում չեղարկվել է 120 չվերթ, այդ թվում՝ դեպի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Փարիզը, Վենետիկը և Պրահան։
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մյունխենի օդանավակայանում տեսանելիությունը կրճատվել է ձյան պատճառով, ինչը հետաձգել է չվերթների ժամանումն ու մեկնումը։
Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը երկրի բնակչությանը զգուշացնում է հատկապես Բավարիայում ցրտահարության և առատ տեղումների մասին։
Բարդ օդերևութաբանական պայմաններն ազդել են նաև երկաթուղու աշխատանքի վրա։
Օպերատոր «Deutsche Bahn»-ի հաղորդմամբ՝ եղանակային պայմանների պատճառով միջքաղաքային չվերթները հետաձգվել են, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ չեղարկվել։