Գերագույն դատարանի դատավորների ընտրության հարցով այսօր խորհրդարանում լսելու են Ժողովրդական պաշտպանին
Գերագույն դատարանի դատավորների ընտրության հարցի առնչությամբ այսօր խորհրդարանում լսելու են Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային:
Օրենսդրական մարմին այցելել պահանջել է անձամբ Լոմջարիան և խորհրդարանին դիմել պաշտոնական նամակով:
Ինչպես հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Անրի Օխանաշվիլին, օրինագծի քվեարկությունն անցկացվելու է Ժողովրդական պաշտպանի ելույթից հետո:
Խորհրդարանական ընդդիմության անդամները հույս չունեն, որ «Վրացական երազանքը» հաշվի կառնի հանձնաժողովի և Ժողովրդական պաշտպանի խորհուրդները: