Գերագույն դատարանը Գիգի ՈՒգուլավային սահմանել է երեք տարի երկու ամիս ազատազրկում
Վրաստանի գերագույն դատարանը «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկին, Գիգի ՈՒգուլավային մեղավոր է ճանաչել Թբիլիսիի զարգացման հիմնադրամի գործով: Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է Ուգուլավայի փաստաբան Բեքա Բասիլաիան, գերագույն դատարանը Ուգուլավային դատապարտել է երեք տարի երկու ամսվա ազատազրկման:
Ըստ նրա, դատարանը որոշել էր նրան դատապարտել 9 տարով ազատազրկման, սակայն հաշվի առնելով համաներման մասին օրենքը և այն փաստը, որ Գիգի Ուգուլավան այլ գործով արդեն պատիժ էր կրել երեք տարի ժամկետով, նա դատապարտվել է երեք տարի երկու ամիս ազատազրկման:
Այսպես կոչված հիմնադրամի գործով, պետական մեղադրողը Գիգի Ուգուլավային մեղադրում էր Թբիլիսիի զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարի յուրացման մեջ:
Ավելի ուշ, Վրաստանի Գերագույն դատարանը հայտարարություն է տարածել Թբիլիսիի զարգացման հիմնադրամի գործով, որը դատապարտել է Գիգի Ուգուլավային երեք տարվա և երկու ամսվա ազատազրկման: