Georgian Airways. Հունիսի 14-ին և 15-ին չեղարկվել են Թբիլիսի–Թել Ավիվ–Թբիլիսի ուղղությամբ չվերթները, ուղևորները կարող են փոխարինել տոմսերը կամ ստանալ գումարի վերադարձ

13:18, 14.06.2025

«Georgian Airways» ավիաընկերությունը դիմում է ուղևորներին՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված։

Հայտարարության համաձայն, հունիսի 14-ին և 15-ին նախատեսված Թբիլիսի–Թել Ավիվ–Թբիլիսի ուղղությամբ չվերթները չեղարկվել են։

«Georgian Airways»-ում նշում են, որ այն ուղևորները, ովքեր արդեն ձեռք են բերել տոմսեր նշված չվերթների համար, կկարողանան փոխարինել տոմսերը կամ ստանալ գումարի վերադարձ։

«Տեղեկացնում ենք, որ հունիսի 14-ին և 15-ին Թբիլիսի–Թել Ավիվ–Թբիլիսի ուղղությամբ նախատեսված չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ուղևորները, ովքեր արդեն ձեռք են բերել տոմսեր նշված չվերթների համար, կարող են օգտվել տոմսերի փոխարինման կամ գումարի վերադարձի հնարավորությունից։ Տոմսի փոխարինումն կամ վերադարձը հնարավոր է իրականացնել տոմսի ձեռքբերման վայրում», – ասված է «Georgian Airways»-ի տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ