«Georgian Airways»-ը հուլիսի 2-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Թել Ավիվ

18:44, 01.07.2025

Հուլիսի 2-ից Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի ուղղությամբ նախատեսված չվերթները կիրականացվեն ըստ ժամանակացույցի։ Georgian Airways-ը հրապարակում է տեղեկատվությունը։

Նրանց խոսքով՝ չվերթները կիրականացվեն՝ հաշվի առնելով օպերատիվ իրավիճակը՝ ուղևորների անվտանգության առավելագույն միջոցառումներով։

«Վաղը՝ հուլիսի 2-ին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Թել Ավիվ ուղիղ չվերթ կիրականացվի ժամը 6:10-ին, իսկ Թել Ավիվից դեպի Թբիլիսի չվերթը կմեկնի ժամը 08:45-ին։ Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել Georgian Airways-ի վաճառքի գրասենյակներում, գործընկեր գործակալություններում, www.georgian-airways.com կայքում կամ բջջային հավելվածի միջոցով», – ասվում է Georgian Airways-ի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ