«Georgian Airways» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել
«Georgian Airways» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել։ Ինչպես նշված է հայտարարության մեջ, մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից պատվիրած չարտերային թռիչքների վերաբերյալ տեղեկությունները անձնական տվյալներ են, որոնք պաշտպանված են օրենքով, և ընկերությունն իրավասու չէ դրանք տրամադրել։
«Հաշվի առնելով բարձր հանրային հետաքրքրությունը և մեդիայում տարածված սխալ տեղեկությունները, ցանկանում ենք պարզաբանել չարտերային թռիչքների իրականացման ընթացակարգերը։
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ցանկանում է պատվիրել չարտերային թռիչք ցանկացած ուղղությամբ, դիմում է ավիաընկերության առևտրային բաժին։ Պատվիրատուն ընկերությանը տրամադրում է տեղեկություն թռիչքի ուղղության, ցանկալի օրվա և ժամի, ինչպես նաև Թբիլիսիից ուղևորների քանակի և տվյալների վերաբերյալ։ Համաձայնությունից հետո թռիչքը նախապես վճարվում է։ Ուղևորն ունի իրավունք հետդարձի ճանապարհին ուղարկել իրեն ցանկալի անձանց։
Այս կապակցությամբ ավիաընկերությունը չի համաձայնեցնում տեղեկատվությունը, քանի որ թռիչքը կազմակերպվում է կոնկրետ անձի պատվերով։ Հետդարձի ճանապարհով ուղևորվող անձանց վերաբերյալ բոլոր ընթացակարգերի, այդ թվում՝ անվտանգության, պատասախանատու են այն միջազգային օդանավակայանը, որտեղից իրականացվում է թռիչքը, և այնտեղ գործող իրավապահ մարմինները։ Թբիլիսի ժամանելուն պես ուղևորները անցնում են բոլոր համապատասխան ընթացակարգերը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
Կրկին հայտարարում ենք, որ մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից պատվիրած թռիչքների վերաբերյալ տեղեկատվությունը անձնական բնույթ ունի, պաշտպանված է օրենքով և ընկերությունը չի կարող այն տրամադրել։
«Georgian Airways»-ի ղեկավարությունը լիարժեք պատասխանատվությամբ հայտարարում է, որ ընկերության կողմից որևէ օրենքի խախտում չի տեղի ունեցել», – նշված է հայտարարությունում։