Գեներալ Գիորգի Կվինիտաձեի աճյունը դուրս է բերվել Սուրբ Երրորդության տաճարից
Գեներալ Գիորգի Կվինիտաձեի աճյունը դուրս է բերվել Սուրբ Երրորդության տաճարից

Գեներալ Գիորգի Կվինիտաձեի աճյունը դուրս է բերվել Սուրբ Երրորդության տաճարից: Գեներալի դին տեղափոխվել է Մթածմինդայի պանթեոն, որտեղ նա կհուղարկավորվի այսօր:

Մինչ Գեներալի աճյունի դուրս բերումը, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի ուղերձը կարդաց նրա փոխանորդ, միտրոպոլիտ Շիոն: Ելույթներով հանդես եկան Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ինչպես նաև Ֆրանսիայում վրացական համայնքի ղեկավար Օթար Զուրաբիշվիլին:

Գեներալի աճյունը դուրս բերելուց առաջ կատարվեց Վրաստանի Առաջին Հանրապետության օրհներգը: Գիորգի Կվինիտաձեի աճյունը դուրս են բերել  Գիա Ղանչելիի «Հերիո, Բիճեբո» երգի ֆոնի վրա: