Գենդերային հավասարության հարցերի կապակցությամբ Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ
Գենդերային հավասարության հարցերով, այսօր Վրաստանի առաջին ալիքի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել առաջին հանդիպումը։
Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Թինաթին Բերձենիշվիլին, խորհրդի Թբիլիսիի գրասենյակի ներկայացուցիչները և գենդերային հավասարության բաժանմունքի խորհրդատու, Սարա Հաապալիանենը հանդիպմանը քննարկել են նշբած ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերները և կարիքները։
Սարա Հաապալիանենի Վրաստան այցի նպատակն է կանանց հանդեպ և ընտանիքում բռնության դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում կարիքների հետազոտումը։
Հիշեցնենք, որ Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Թինաթին Բերձենիշվիլին Եվրոպայի հեռարձակողների միության գենդերային հարցերով խմբի ղեկավարն է։