Գեկա Գելաձեն Տաշքենդում հանդիպել է Ուզբեկստանի ներքին գործերի նախարարին
Գեկա Գելաձեն Տաշքենդում հանդիպել է Ուզբեկստանի ներքին գործերի նախարարին

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով գտնվում է Ուզբեկստանի Հանրապետությունում։ Վրացական պատվիրակությանը հյուրընկալում է Ուզբեկստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ազիզ Տաշպուլատովը:

Այցի շրջանակներում Գեկա Գելաձեի և նրա ուզբեկ գործընկերոջ միջև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունները։ Այդ թվում՝ հատուկ ուշադրություն է դարձվել հանցավորության դեմ պայքարի ոլորտում գործընկերության ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման շրջանակներում երկու երկրների ներքին գործերի նախարարները նաև ստորագրել են գերատեսչությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր։ Նշված համաձայնագրի հիմնական նպատակն է կողմերի միջև երկկողմ համագործակցության հզորացումը հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, խափանման և քննության հարցերում:

Հանդիպման ավարտին Գեկա Գելաձեն ուզբեկ գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատասխան այցով հրավիրել Վրաստան: