Գեկա Գելաձեն շնորհավորում է Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին ծառայության ստեղծման 10-ամյակի կապակցությամբ՝ երկրի անվտանգությունն ու կայունությունը կախված են ձեր նվիրվածությունից և գործունեությունից, որի համար մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ
Գեկա Գելաձեն շնորհավորում է Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին ծառայության ստեղծման 10-ամյակի կապակցությամբ՝ երկրի անվտանգությունն ու կայունությունը կախված են ձեր նվիրվածությունից և գործունեությունից, որի համար մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն շնորհավորում է պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին ծառայության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ։

Գեկա Գելաձեի խոսքերով՝ հենց նրանց նվիրվածության և գործունեության վրա է հիմնված երկրի անվտանգությունը և կայունությունը։

«Վրաստանի պետական անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատակցին շնորհավորում եմ ծառայության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ։ Այս տասնամյակն իր մեջ ներառում է ձեր յուրաքանչյուրի ամենօրյա նվիրումը, անդադար աշխատանքն ու երկրի նկատմամբ անվերապահ ծառայությունը։ Հենց ձեր նվիրվածության և գործունեության վրա է հիմնված մեր երկրի անվտանգությունը և կայունությունը, որի համար սրտանց շնորհակալություն եմ հայտնում։ Պարծանքի առիթ է, որ անվտանգության ծառայությունը ձևավորվել է որպես հզորագույն ինստիտուցիա, որը արդյունավետորեն ապահովում է ներքին և արտաքին վտանգների բացահայտումը, կանխարգելումը և վերացումը, պայքարում է ահաբեկչության և կոռուպցիայի դեմ, պաշտպանում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, երկրի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում եմ խաղաղություն և հաջողություններ ձեր գործունեության մեջ՝ հանուն մեր երկրի բարօրության», – ասված է Գեկա Գելաձեի շնորհավորական ուղերձում։