Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերությունը և դրա խորացման կարևորությունը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել թուրք դիվանագետին Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ սերտ համագործակցության, այդ թվում՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ գործընկերության մեջ ունեցած ներդրման համար և մաղթել նրան հաջողություններ իր հետագա գործունեության մեջ։