Գեկա Գելաձեն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Շիդա Քարթլիի շրջանում
Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Շիդա Քարթլիի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ նախարարը հանդիպել է ոստիկանության վարչության ղեկավար անձնակազմի և աշխատակիցների հետ և նրանցից ստացել է մանրամասն տեղեկություններ հանցավորության դեմ պայքարի և ոստիկանության կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։
«Հանդիպման ընթացքում Գեկա Գելաձեն խոսել է նախարարության առաջնահերթ ուղղությունների մասին և շնորհակալություն հայտնել աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար։
Ներքին գործերի նախարարը նաև այցելել է Շիդա Քարթլիի շրջանում տեղակայված նախարարության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներ, ծանոթացել է աշխատանքային տարածքներին, տեխնիկային և սարքավորումներին։
Շիդա Քարթլիի շրջանում կայացած աշխատանքային հանդիպումներին ներկա են եղել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխին, տեղակալներ՝ Շալվա Թադումաձեն, Գիորգի Բութխուզին և Ալեքսանդր Դարախվելիձեն», – նշվում է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։