Եվգենյա Մեդվեդևան հնարավոր է սկսի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո
Եվգենյա Մեդվեդևան հնարավոր է սկսի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Ժամանակակից գեղասահքի գլխավոր աստղերից մեկը, Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան դադարեցրել է իր համագործակցությունը մարզիչ Էթերի Թութբերիձեի հետ:

Ռուս գեղասահորդն սկսում է աշխատել կանադացի մասնագետ Բրայան Օրսերի հետ,- այս մասին գրում են ռուսական տարբեր ԶԼՄ-ներ:

Օրսերի հետ համագործակցությունն սկսելու համար, 18-ամյա Մեդվեդևան հունիսին տեղափոխվելու է Կանադա:

Մարզուհին մտածում է նաև քաղաքացիությունը փոխելու և պաշտոնական մրցաշարերին Հայաստանի անունից ելույթ ունենալու մասին:

Մեդվեդևայի հայրը հայ է և մարզուհին իր կարիերայի առաջին տարիներին հանդես էլ գալիս Բաբասյան ազգանվան ներքո, իսկ այնուհետև վերցրել է իր տատի ազգանունը և դարձել Մեդվեդևա: