Գեղասահքի աշխարհի առաջնություն | Մետելկինա-Բերուլավս զույգը կարճ ծրագիրը բարձր մակարդակով կատարեց և գրավեց երկրորդ տեղը #1TVSPORT
Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության առաջին օրը տեղի ունեցավ սպորտային պարերի զույգերի մրցույթը: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան կարճ ծրագիրը բարձր մակարդակով կատարեցին և վաստակեցին 79.45 միավոր, ինչը նրանց լավագույն արդյունքն էր մրցաշրջանում։
Վրաց զույգից հետո սառույց դուրս եկավ գերմանական Վոլոդին-Հաասե զույգը: Նրանք մրցավարներից ստացան 79.78 միավոր՝ մի փոքր առաջ անցնելով մեր մարզիկներից և կարճ ծրագիրն ավարտեցին առաջին տեղում։
Զույգերի աշխարհի չեմպիոնը կհայտարարվի այսօր: Երկրորդ տեղում գտնվող Մետելկինան և Բերուլավան կկատարեն ազատ ծրագիրը մարտի 26-ին: Մրցույթը կսկսվի ժամը 21:15-ին: