Գեղասահք | Անաստասիա Գուբանովան Ձմեռային օլիմպիական խաղերում զբաղեցրեց իններորդ տեղը, չեմպիոն դարձավ ամերիկուհի Ալիս Լյուն
Միլանում և Կորտինայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում կանանց անհատական գեղասահքի մրցումներում Վրաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գուբանովան հանդես եկավ ազատ ծրագրով։
Կարճ ծրագրից հետո Գուբանովան հավաքեց 71.77 միավոր, ազատ ծրագրում վաստակեց 138.22 միավոր և ընդհանուր 209.99 միավորով զբաղեցրեց իններորդ տեղը։ Վրաստանի հավաքականի անդամը բարելավեց նախորդ Օլիմպիական խաղերի արդյունքը, երբ Պեկինում նա տասներորդն էր։
Կանանց գեղասահքի օլիմպիական չեմպիոն դարձավ ամերիկուհի Ալիս Լյուն (226.79 միավոր)։ Երկրորդ տեղը գրավեց ճապոնուհի Կաորի Սակամոտոն (224.90 միավոր), իսկ երրորդ տեղը՝ ճապոնուհի Ամի Նակայը (219.16 միավոր)։
Վրաստանի հավաքականն իր օլիմպիական մրցումներն ավարտեց Գուբանովայի ելույթով։ Մեր թիմը պատմական արդյունքի հասավ՝ Լուկա Բերուլավան և Անաստասիա Մետելկինան Ձմեռային օլիմպիական խաղերում Վրաստանի համար նվաճեցին արծաթե մեդալ։
Վրաստանի հավաքականը հաջողությամբ մրցեց նաև գեղասահքի թիմային մրցումներում՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։