«Գազպրոմը» երեք օրով կդադարեցնի «Հյուսիսային հոսքի» միջոցով Եվրոպա գազի մատակարարումը
«Գազպրոմ» ընկերությունը երեք օրով կդադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա: Ռուսական ընկերությունը այս անգամ որպես պատճառ նշում է «Հյուսիսային հոսքի» բնական գազի հաղորդման Trent 60 բլոկի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությունը։
Ինչպես նշվում է «Գազպրոմ»-ի հաղորդագրության մեջ, գազի մատակարարումը կդադարեցվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը։
Նշենք, որ Ռուսաստանը դեռ Գերմանիայից Կանադա չի տարել Siemens-ի վերանորոգված տուրբինը, դրա բացակայության պատճառով կրճատել է դեպի Եվրոպա մատակարարման ծավալները։