Գազայում ուժեղ անձրևներն ու փոթորիկները ավերել են ապաստարաններ և հազարավոր վրաններ
Գազայում հորդառատ անձրևների և փոթորիկների հետևանքով ոչնչացվել են հազարավոր վրաններ, վնասը գնահատվում է 4.5 միլիոն դոլար, հաղորդում է Reuters-ը։
Աղետի հետևանքով ոչնչացվել են ապաստարաններ, 22,000 վրան, սնունդ և դեղորայք։
Հորդառատ անձրևները վնասել են ջրամատակարարման և սանիտարական ենթակառուցվածքները, այդ թվում՝ ժամանակավոր ջրատար խողովակները և սանիտարական փոսերը։
Տուժել են նաև փոքր արևային կայանքները, որոնք Գազայի համար էլեկտրաէներգիայի գրեթե միակ աղբյուրն են։ Ղազայի տվյալներով՝ մոտ 1.5 միլիոն մարդ նոր վրանների կարիք ունի։