Գազայում հայտարարում են, որ գիշերը Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 35 պաղեստինցի

11:56, 11.06.2025

Գիշերը Իսրայելի հարվածի արդյունքում Գազայում զոհվել է առնվազն 35 պաղեստինցի, – հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը, որը վերահսկվում է «Համաս»-ի կողմից։ Իսրայելի մեկ այլ հարձակման հետևանքով ևս տասը մարդ է զոհվել Խան Յունիսի՝ անկլավի հարավային հատվածում իրականացված ռմբակոծության արդյունքում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «կարևոր առաջընթաց» է արձանագրվել Գազայում մնացած պատանդների ազատման ուղղությամբ։

«Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է առնվազն 55 000 մարդ, որոնց մեծ մասը եղել են խաղաղ բնակիչներ։

Նմանատիպ