Գազայում ասում են, որ Իսրայելի հարձակման հետեւանքով 90 մարդ է զոհվել

12:11, 10.08.2024

Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացված հարձակման հետեւանքով 90 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հիմնվելով Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության վրա։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պաղեստինցիները գտնվել են դպրոցի շենքում կազմակերպված ապաստարանում, իսկ հարձակման հետեւանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ այս դպրոցը եղել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետ։

Գազայի պաշտպանության գործակալության ներկայացուցիչը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ։

Նմանատիպ