Գազայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 60 պաղեստինցի է զոհվել

15:13, 29.10.2024

Գազայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն 60 պաղեստինցի է զոհվել։

Ինչպես գրում է Ռոյթերս-ը, հարձակումն իրականացվել է Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա քաղաքի վրա։ 17 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 150-ը վիրավոր է։ Մահացածների թվում կա 20 երեխա։

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Բեյթ Լահիա քաղաքում գտնվող բնակելի շենքին։

«Այնտեղ տասնյակ մարդիկ են զոհվել, տասնյակ տեղահանվածներ են ապրել այդ տանը։ Տունը ռմբակոծվել է առանց նախնական զգուշացման»,- ականատեսի խոսքերն է մեջբերում Ռոյթերս-ը։

Իսրայելական կողմը չի մեկնաբանել միջադեպը։

Նմանատիպ