Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր երկու տարվա ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Իսրայելի անվտանգության ուժերի 1152 անդամ
Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր երկու տարվա ընթացքում մարտերում զոհվել է Իսրայելի անվտանգության ուժերի 1152 անդամ։
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրությունների՝ զոհվածների թվում են զինվորներ, ոստիկաններ, Շին Բեթի գործակալներ և քաղաքացիական անվտանգության աշխատակիցներ։
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության՝ նրանց մեծ մասը զոհվել է Գազայի հատվածում, Լիբանանում և Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցած մարտերի ժամանակ։
Ըստ հաղորդագրությունների՝ զոհվածների մոտ 42 տոկոսը 21 տարեկանից փոքր էին։ Նրանց մեծ մասը զինվորական ծառայություն անցնող երիտասարդ տղամարդիկ էին։ Նրանցից 141-ը 40 տարեկանից բարձր էին։