Գազայի հատվածում գիշերը իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, հայտնում են լրատվամիջոցները։

13:47, 24.03.2025

Գազայի հատվածում անցած գիշեր Իսրայելի ռազմական գործողության արդյունքում առնվազն 21 մարդ է զոհվել։ Հաղորդվում է, որ իսրայելական ուժերը ռմբակոծել են Նասերի հիվանդանոցը՝ սպանելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Բարհումին և 16-ամյա մի տղայի:

Հարձակման հետևանքով ոչնչացվել է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։ Ըստ տեղեկությունների՝ իսրայելական զինվորականները ռմբակոծել են Խան Յունիս և Ռաֆահ քաղաքները։

Խան Յունիսում հարձակում է տեղի ունեցել վրանների և տների վրա, որտեղ բնակվում են տեղահանված պաղեստինցիները։ Ըստ տեղեկությունների՝ առնվազն 15 հարձակում է իրականացվել Ռաֆահ քաղաքի վրա։

Նմանատիպ