Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 70,000 պաղեստինցի
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է մոտավորապես 70,000 պաղեստինցի։ Տեղեկատվությունը հրապարակել է Համասի կողմից ղեկավարվող Գազայի առողջապահության նախարարությունը։
BBC-ի տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը շարունակում է աճել Իսրայելի և Համասի միջև հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարից ի վեր, որի արդյունքում զոհվել է առնվազն 354 պաղեստինցի։
Հրապարակման համաձայն՝ Գազայի առողջապահության նախարարության տվյալները հաճախ հենվում են միջազգային լրատվամիջոցներին և համարվում են հուսալի, չնայած Իսրայելը մշտապես հերքում է նախարարության կողմից հրապարակված տվյալները՝ դրանք անվանելով արհեստականորեն ուռճացված։
Իսրայելական ուժերը Գազայի վրա հարձակումը սկսել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ի պատասխան Համասի կողմից հարավային Իսրայելի վրա իրականացված հարձակման, որի ժամանակ զոհվել է մոտ 1200 իսրայելցի, իսկ 251-ը՝ պատանդ է վերցվել։