«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության տվյալներով՝ Գիորգի Գախարիան կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության տվյալներով՝ Գիորգի Գախարիան կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության տվյալներով՝ Գիորգի Գախարիան կմասնակցի փետրվարի 13-15-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ նա հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և ԵՄ անդամ պետությունների բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների հետ։
Կուսակցության մամուլի ծառայության տվյալներով՝ Մյունխենի անվտանգության համաժողովը աշխարհի ամենակարևոր միջազգային ֆորումներից մեկն է, որտեղ պետությունների ղեկավարները տարին մեկ անգամ հավաքվում են՝ քննարկելու գլոբալ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցեր։

Այս տարի համաժողովին, աշխարհի այլ առաջնորդների հետ մեկտեղ, մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այլք։