Գարեգին Երկրորդ. Մեր Սուրբ Եկեղեցին դեռևս ճնշման տակ է, այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի, մեր պետության հեղինակությանը
Մեր Սուրբ Եկեղեցին դեռևս ճնշման տակ է, այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի, մեր պետության հեղինակությանը,- ասաց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայոց եկեղեցու ղեկավարի խոսքով՝ անօրինական գործողություններից անկախ, Հայոց Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ուժեղ է, անսասան և հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանը և առաքելությանը։
«Առաքելական մեր եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի տառապանքների միջով, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի հասկացել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, նրան ապավինելու մեջ է», – նշեց Գարեգին Բ-ն։