«Գարդիանի» տվյալներով՝ Թրամփի վարչակազմը մինչև սեպտեմբերի 30-ը կփակի USAID-ի բոլոր արտասահմանյան բաժանմունքները

15:18, 11.06.2025

Թրամփի վարչակազմը մինչև սեպտեմբերի 30-ը կփակի USAID-ի բոլոր արտասահմանյան բաժանմունքները։ Այս մասին հայտնում է «Գարդիանը»։

Պետական դեպարտամենտի հաղորդագրությունում, որը ստացել է «Գարդիանը», պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրահանգել է գործակալության ամբողջ միջազգային աշխատակազմի աշխատանքը դադարեցնել։

Ըստ որոշման՝ արտաքին օգնության ծրագրերի վերահսկողությունը կփոխանցվի անմիջապես Պետական դեպարտամենտին։ Այս կարգադրությունը կազդի USAID-ի հարյուրավոր աշխատակիցների վրա ամբողջ աշխարհում, այդ թվում՝ պայմանագրային ու տեղական աշխատակազմի՝ ավելի քան 100 երկրում։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ դեսպանատներում առաքելությունների ղեկավարներին հանձնարարել են պատրաստվել լայնածավալ փոփոխությունների։

Նմանատիպ