«Գարդիան». Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին կոչ է անում ուժեղացնել հարձակումները Իրանի վրա
Սաուդյան Արաբիան կոչ է անում ԱՄՆ-ին ուժեղացնել հարձակումները Իրանի վրա։ Այս մասին «The Guardian»-ին հայտնել է անանուն աղբյուրը։
Աղբյուրը հաստատում է «The New York Times»-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Դոնալդ Թրամփին հորդորել է չդադարեցնել Իրանի դեմ սկսված պատերազմը, և որ ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ արշավը պատմական հնարավորություն է Մերձավոր Արևելքի համար։
«The Guardian»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Էր Ռիադը ոչ միայն պահանջում է շարունակել ռազմական արշավը, այլև ուժեղացնել այն։
Պարբերականը գրում է, որ Մերձավոր Արևելքի պատերազմում Սաուդյան Արաբիայի ակտիվ ռազմական մասնակցության մասին ոչինչ հայտնի չէ, սակայն եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության ջանքերը ձախողվեն, Էր Ռիադը կձեռնարկի համապատասխան քայլեր։