Գարդաբանիում ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի՝ խմբակային բռնության մեղադրանքով
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Գարդաբանիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ խմբակային բռնության մեղադրանքով։
Քննությունը պարզել է, որ մեղադրյալը կենցաղային վեճի ժամանակ ֆիզիկական հարձակում է գործել գյուղի մի բնակչի վրա և փախել դեպքի վայրից։
Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվող երկու անձինք ձերբակալվել են միջադեպից կարճ ժամանակ անց։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում։
Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։