Գալիք շաբաթվանից ցույցերը տեղի են ունենալու նաև տարածաշրջաններում
Գալիք շաբաթվանից ցույցերը տեղի են ունենալու նաև տարածաշրջաններում

«Նոր Վրաստանի» առաջնորդ, Գիորգի Վաշաձեի լրատվությամբ, եկող շաբաթվանից բողոքի ցույցերը անց են կացվելու նաև մարզերում: Ինչպես Վաշաձեն հայտարարել է «լեյբորիստական ​​կուսակցության» գրասենյակում կայացած հանդիպումից հետո, մարզերում բողոքի ցույցերը սկսվելու են Քութաիսիից: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով խորհրդարանի շենքի արգելափակումը շարունակվելու է:

Ըստ Վաշաձեի, նրանք սպասում են, ընդդիմության կողմից ընտրական համակարգի վերաբերյալ պատրաստած օրինագծի վերաբերյալ ԵԱՀԿ-ի եզրահանգմանը: Դրանից հետո, ըստ «Նոր Վրաստանի» առաջնորդի, որոշվելու է մեծ հանրահավաքի ամսաթիվը:

«Եկող շաբաթվանից ցույցերը տեղի են ունենալու նաև մարզերում: ՈՒրբաթ օրը դրանք կմեկնարկեն Քութաիսիից: Հավանաբար մեծ երթ կանենք Քութաիսիում ժամը 14:00-ին: Զուգահեռաբար մենք սպասում ենք դատավորների կապակցությամբ հանձնաժողովին և անպայման կլինի խորհրդարանի շենքի արգելափակում, հավանաբար դա տեղի կունենա ՝ երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը:

Վաղը արդեն ուղարկում ենք նամակը ԵԱՀԿ-ին, այնպես որ կսպասենք պատասխանի և դրանից հետո կհայտարարենք լայնածավալ բողոքի ցույցի ամսաթվի մասին: Մեզ համար շատ կարևոր է իմանալ, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը: Պետք է սկսվի լայնածավալ դիմադրության շարժում, որի համար մենք ունենք հատուկ ծրագրեր»,- ասել է Վաշաձեն: