Գաղտնի փաստաթղթերի հիման վրա «Newsweek»-ը գրում է, որ Ուկրաինայի հակահարվածը կսկսվի ապրիլի 30-ին
Գաղտնի փաստաթղթերի հիման վրա «Newsweek»-ը գրում է, որ Ուկրաինայի հակահարվածը կսկսվի ապրիլի 30-ին

Ըստ Newsweek-ի՝ Ուկրաինայի հակագրոհը կսկսվի ապրիլի 30-ին։ Այս մասին հրատարակությունը գրում է երեք շաբաթ առաջ հրապարակված գաղտնի փաստաթղթերի հիման վրա։

«Newsweek»-ի հրապարակած 20 փաստաթղթերից մեկում նշվում է, որ ուկրաինական հակահարձակմանը, հավանաբար, կմասնակցի ինը բրիգադ։

«Դրանց համար անհրաժեշտ տեխնիկայի ընդհանուր քանակը ներառում է 253 տանկ, 381 միավոր մեքենայացված տեխնիկա, 480 միավոր մեքենա և 147 միավոր հրետանի և լրացուցիչ 571 միավոր ամերիկյան զրահատեխնիկա»,- ասվում է տեքստում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հակահարձակման համար անհրաժեշտ ուկրաինական ուժերի պատրաստումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմաններից դուրս։