G7-ի արտգործնախարարները կոչ են անում ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել բոլոր պատանդներին և աջակցել հրադադարին
G7-ի արտգործնախարարները կոչ են անում ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել բոլոր պատանդներին և աջակցել հրադադարին

G7-ի արտգործնախարարները կոչ են անում ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել բոլոր պատանդներին և աջակցել հրադադարին: Այս մասին տեղեկություն է տարածում ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Մենք հաստատակամորեն պահպանում ենք մեր հանձնառությունը՝ աշխատելու տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ՝ կանխելու հակամարտության հետագա սրումը», – ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Պետդեպարտամենտը նշում է, որ բարձր է գնահատում Կատարի և Եգիպտոսի ջանքերը՝ ընթացիկ և ապագա դադարներ ապահովելու համար։

ԱՄՆ-ը նաև աջակցում է ՄԱԿ-ի ջանքերին՝ համակարգելու մարդասիրական օգնության առաքումը այս դադարի ընթացքում: