G7-ի արտգործնախարարներ. Նրանք, ովքեր օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմում, ծանր գին կվճարեն
G7-ի արտգործնախարարներ. Նրանք, ովքեր օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմում, ծանր գին կվճարեն

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների կարծիքով՝ նրանք, ովքեր կօգնեն Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմում, ծանր գին կվճարեն։ Այս մասին ասված է Ճապոնիայում կայացած հանդիպումից հետո ստացված կոմյունիկեում։

Մենք կրկնում ենք մեր կոչը երրորդ կողմերին՝ դադարեցնել պատերազմում Ռուսաստանին օգնելը կամ դրա համար ծանր գին վճարել: Մենք կուժեղացնենք մեր կոորդինացումը՝ կանխելու և արձագանքելու երրորդ կողմի զենքի փոխանցումը դեպի Ռուսաստան և կշարունակենք միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր նյութապես աջակցում են Ռուսաստանին, – ասվում է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

Նախարարները նշել են նաև, որ Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը և Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մտադրությունն անընդունելի են։