Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ինտենսիվ ձյան պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի (Ռուսաստանի Դաշնության սահմանը) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը արգելվել է, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Նույն ճանապարհի կմ134-մ1345 (Դարյալի կիրճ) հատվածում ավտորանսպորտի երթևեկելիս կայանելը արգելվում է: