Գործ չենք ունենալու այնպիսի ընկերությունների հետ, որոնք ասֆալտապատում են ծառերի քոքերը. Կալաձե
Ցանկանում եմ դիմել բարեկարգման և տրանսպորտի քաղաքային ծառայություններին, որ ապագայում չենք աշխատելու նման ընկերությունների հետ, որոնք ասֆալտապատում են ծառերի քոքերը,- այս հայտարարությունը Կախա Կալաձեն արել է մայրաքաղաքի կառավարության նիստին, արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներին:
Օրեր առաջ սոցիալական ցանցերում տարածվել էին լուսանկարներ, որտեղ երևում է թե ինչպես են բարեկարգման աշխատանքների ժամանակ ասֆալտապատվել են ծառերի քոքերը:
«Սոցիալական ցանցերում տարածվել են կոնկրետ լուսանկարներ, որտեղ երևում է թե ինչպես են սպորտի պալատի տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքների ժամանակ ասֆալտապատվել ծառերի քոքերը: Դա իսկական բարբարոսություն է, չգիտեմ այդ ընկերությունը դա արել է սխալմամբ թե միտումնավոր, սակայն կոչ եմ անում համապատասխան ծառայություններին ապագայում նման ընկերությունների հետ գործ չբռնել»,- ասել է Կախա Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan