Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է «Մետաքսե ճանապարհ» միջազգային առևտրական պալատի նախագահի հետ
«Մետաքսե ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Վրաստանի տարանցիկ ներուժի օգտագործման, Վրաստանի իշխանությունների կողմից իրականացրած օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, բաց շուկայի քաղաքականության, իրավական մրցունակության ապահովման, սեփականության պաշտպանության և ինտելեքտուալ իրավունքների մասին է զրուցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Մետաքսե ճանապարհ» միջազգային առևտրական պալատի նախագահ Լյու Յանզոնգի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, Վրաստանի տնտեսական քաղաքականությունը կողմնորոշված է՝ ազատ, արդար և կայուն զարգացման ուղղության վրա, իսկ իրականացրած բարեփոխումները ապահովում են Վրաստանում դրական ներդրումային եղանակ ստեղծելու գործընթացը:
Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերով Վրաստանը ունի ռազմավարական աշխարհաքաղաքական դիրք, պարզ հարկային համակարգ և մաքսային վարչություն, ինչպես նաև վերացված է դրամաշորթությունը և գոյություն ունի արտոնյալ առևտրական ռեժիմներ, որը Վրաստանը դարձնում է գրավիչ ներդրումներ իրականացնելու առումով:
Նախագահի պնդմամբ, ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրերը՝ Չինաստանի, Եվրամիության, Միացյալ Նահանգների և EFTA-ի հետ երկիրը էլ ավելի հետաքրքիր է դառնում աշխարհի համար:
Հանդիպմանը ընդգծվել է, այն կարևորությունը, որ Վրաստանի առևտրա-արդյունաբերական պալատը մշտապես ներգրավված է Մետաքսե ճանապարհ միջազգային առևտրական պալատի միջոցառումներին:
Հանդիպմանը վրացական կողմից ներկա էին Վրաստանի նախագահի միջազգային հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն և Վրաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan