Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հանդիպելու է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Բանակցությունները կայանալու են Բրյուսելում: Եվրամիության խորհրդի նախագահը հանդիպելու է նաև ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ:
Նշենք, որ այս հանդիպումները անց են կացվում Արևելյան համագործակցության գագաթնաժողովի նախօրեին:
Նշենք, որ «Արևելյան համագործակցության» հերթով 5-րդ գագաթնաժողովը բացվելու է վաղը Բելգիայի մայրաքաղաքում: Նրան մասնակցում են Եվրամիության անդամ երկրների առաջնորդները և ծրագրին մասնակից վեց երկրի՝ Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Ինչպես նշված է գագաթնաժողովի ռելիզում, հիմնական քննարկումները վերաբերելու են ապագա համագործակցությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan