Ֆուտբոլ | Մայքլ Օ’Նիլ․ Վրաստանի հավաքականում Կվարացխելիայից բացի կան նաև այլ լավ խաղացողներ․ հուսանք՝ չորս կամ հինգ տարի անց մենք ևս կհասնենք այդ մակարդակին #1TVSPORT
Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մայքլ Օ’Նիլը «Դինամո Արենայում» մամուլի ասուլիս է անցկացրել և խոսել Վրաստանի դեմ սպասվող հանդիպման մասին։
«Բոլոր ֆուտբոլիստները մարզավիճակում են, վնասվածքներ չունենք։ Երկարատև ճանապարհորդությունը, անշուշտ, խնդիր չի լինի, իսկ այստեղի հյուրանոցը հիանալի է։ Թբիլիսիում նախապատրաստվելիս մենք նույնիսկ շարունակում ենք հետևել բրիտանական ժամանակին։
Մենք բոլորս կնախընտրեինք, որ տրիբունաներում երկրպագուներ լինեին, սակայն նրանց բացակայությունը, հավանաբար, ավելի շատ անբարենպաստ կլինի տանտերերի համար։
Վրաստանի հավաքականում, բացի Խվիչա Կվարացխելիայից, կան բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ։ Հուսով եմ՝ մենք էլ չորս-հինգ տարուց կհասնենք այդ մակարդակին։ Կվարացխելիան կարող է ցանկացած պահի միայնակ վճռել խաղի ելքը, սակայն Հյուսիսային Իռլանդիան նման աստղերի դեմ խաղալու փորձ ունի։
Հյուսիսային Իռլանդիայի և Վրաստանի նման փոքր երկրների համար Կվարացխելիայի մակարդակի խաղացող ունենալը մեծ հպարտության աղբյուր է։ Ժամանակին դուք հպարտանում էիք Քինքլաձեով.խ։ Ցավալի է, որ ներկայումս մենք չունենք Ջորջ Բեսթի մակարդակի խաղացող»։
Վրաստանի ազգային հավաքականը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին չորս հանդիպում կանցկացնի Ազգերի լիգայի շրջանակում։ Վիլի Սանյոլի գլխավորած թիմն առաջին երկու հանդիպումը կանցկացնի Թբիլիսիում՝ սեպտեմբերի 25-ին մրցելով Հյուսիսային Իռլանդիայի, իսկ 28-ին՝ Ուկրաինայի հավաքականի հետ։