«Ֆրոնտերա» ընկերության կողմից ազատված, առանց աշխատավարձ մնացած 84 աշխատակցի կօգնենք միանգամյա 1200 լարիով. Նաթիա Թուրնավաից
Ընդունել ենք որոշում, որ օգնենք «Ֆրոնտերա» ընկերության կողմից աշխատանքից ազատված 84 աշխատակցի, որոնց նկատմամբ այսօրվադրությամբ ընկերությունն ունի 17 ամսվա պարտավորություն: Նավթի և գազի կորպորացիան նրանցից յուրաքանչյուրին միանվագ օգնություն կտրամադրի 1200 լարիի չափով: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետոհայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Ֆրոնտերային», կառավարությունը բարի կամք դրսևորեց և որոշեց չչեղարկել ընկերության հետ պայմանագիրը և թույլ տալ, որ այն շարունակի լեռնահանքային աշխատանքները արտոնագրման շրջանակներում:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պարզաբանմամբ, կառավարությունը կոչ է անում ընկերությանը, որ այսօրվա դրությամբ, երբ այլևս չկան խոչընդոտներ իրենց պարտականությունների կատարման համար, ակնկալիք կա, որ նրանք կվճարեն այս աշխատավարձերը: